Գիտեք ինչն է զայրացնում ՀՀ քաղաքացիներին ամենաշատը։ Այն որ այս իշանությունը տարրական ազնվություն չունի իրականությունը խոստովանելու այնպես. ինչպես որ կա։ Հասկանալի է, եղել է լայնածավալ հարձակում և այո նախապատրաստվող այդ հարձակումից անտեղյակ հայկական կողմը բնական էր, որ նման պայմաններում կորցնելու էր ինչ-ինչ տարածքներ։ Բայց կարելի էի արդյոք այսքան ժամանակ հիմարի տեղ դնել ժողովրդին և իրենց ստախոս խոսնակների մակարդակով խաբեբա անվանել նրանց, որոնք խոսում էին այդ կորուստների մասին։
Դուք հիշում եք այդ խոսնակների լղոզված հարձակվողական պատասխանները բոլոր նրանց, որոնք կհամարձակվեին խոսել այդ մասին։ Հիմա տեսեք, եթե պաշտոնական կոնկրետ տեղեկատվություն չկար, ինչու պետք է առասպելներ չհյուսվեին այդ հողային կորուստների մասին, ինչու պետք է դրա մասին լռեին ասենք Սեֆիլյանը, բիսետկում նստած Գագուլիկը և տաքսու վարորդը եթե մեզ պետությունը խաբել է։ Բայց սրանից զատ մեզ աստիճանաբար փորձել են ստիպել համակերպվել այս կորուստների հետ՝ 100-200 մետրի մասին խոսելուց մինչև հերմինեի և վահրամի 800 հա անմշակ և ամայի հողատարածք անվանելը։
Այսինքն ամեն ինչ արվում է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող կուսակցությունը հասարակության կողմից չընկալվի հող կորցրած իշխանություն։ Այսինքն սեփական առանց այն էլ գոյություն չունեցող հեղինակության և մյուս ընտրություններին հաջողություն ունենալու համար այս մարդիկ պատրաստ են ամեն կերպ բացատրել հողատարածքների կորուստը, նույնիկ անարգել մեր ընկած, խոշտանգված զինվորիների հիշատակը, միայն թե չխոստովանեն, որ հող են կորցրել։
Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից: