Շատ եմ լսել "Քաղաքականութունը՝դա անբարոյականություն է" արտահայտությունը... Հայաստանյան քաղաքական "էլիտայի" շատ ներկայացուցիչներ,ցավոք,իրենց գործունեությամբ ապացուցում են այս արտահայտության իսկությունը....Բայց մեր քաղաքական դաշտում կան նաև գործիչներ,որոնք իրենց պահվածքով ինձ մոտ միշտ կասկածանքներ են առաջացնում այս արտահայության 100%-ով ճիշտ լինելու փաստի առթիվ...Սակայն այլ բան է Ադրբեջանը...Այստեղ ոչ միայն ամբողջ քաղաքական դաշտն է անբարոյական,այլև՝ ԶԼՄ-ների 99%-ը...Ապացույցը՝այսօր "Ազատություն" ռադիոկայանի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումն էր...Զարմանալի բան է...Սեփական պարտությունը՝Խադիջայի ազատ արձակումը՝ սա Իլհամ Ալիևի խայտառակ պարտությունն է,ալիևյան վարչակարգի կողմից վերհսկվող ԶԼՄ-ները ներկայացնում են որպես հաղթանակ չարի և անարդարության դեմ՝չնշելով,թե ժամանակին ու՛մ հրահանգով էր Ադրբեջանի ԱԱՆ-ն և "արդար" դատարանը Խադիջային 2014 թ-ին 7,5 տարով բանտ նետել...Այսօր Խադիջայի ազատությամբ "հպարտացող և ցնծացող" ԶԼՄ-ները մինչև վերջերս խայտառակ նյութեր էին հրապարակում նրա մասին...Բոլորն են հիշում Խ.Իսմայիլովային լռեցնելու Ալիևի ամենամեծ "զենքը"՝սեքս-կոմպրոմատը,որը չաշխատեց.Խադիջան չլռեց,իսկ Ալիևի ԶԼՄ-ներն էլ այն շատ արագ տարածեցին համացանցում...Նույն այդ ԶԼՄ-ները մեկ տարուց ավել է Խադիջային մեղադրում էին մի տղամարդու ինքնասպանության հասցնելու,հարկերից խուսափելու,ծախված լինելու,պատվեր կատարելու և ամենասարսափելին ադրբեջանցու համար՝հայերին ծառայելու մեջ...Փաստաբան Ամալ Քլունիի հայտարարությունը,որ նա է ստանձնելու Խադիջայի պաշտպանի դերը ՄԻԵԴ-ում մեծ սկանդալ առաջացրեց Բաքվում..."Հայուհին և Հայերի ցեղասպանության կոմնակիցը պաշտպանելու է դավաճան Խադիջային",-վանկարկում էին նրանք...Ու այժմ,այդ նույն ԶԼՄ-ները մի ակնթարթում մոռանալով Խադիջայի դեմ իրենց արշավի մասին, գովերգում են նրան և մեծն Մեհրիբան խանումին(նրա առաջարկով է Միլի Մեջլիսը ներում շնորհել շատ հանցագործների),որի ընտանիքի հանցագործությունների բացահայտմամբ էր զբաղվում Խադիջան և որի պատճառով էլ շատ խիստ պատժվեց...
Ի դեպ,սեփական հանցագործությունը՝Խադիջայի դեմ ներկայացված շինծու մեղադրանքները թաքցնելու համար Իլհամ Ալիևը գտել է քավության նողազին՝Ադրբեջանի ԱԱՆ-ի նախկին նախարար Էլդար Մահմուդովին,որին էլ ազերիական որոշ ԶԼՄ-ներ մեղադրում են Խադիջա Իսմայիլովայի դեմ գործ սարքելու մեջ...Այսինքն,2014 թ-ին առանց Իլհամ Ալիևի և նրա վարչակազմի ցուցումների Էլդար Մահմուդովն ինքնակամ գործ է սարքում Խադիջայի դեմ,որը բավական արդյունավետ հետաքննություն անցկացնելով բացահայտել էր Իլհամ Ալիևին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ահռելի մեծ քանակությամբ ունեցվածքի առկայությունն այլ երկրներում,հատկապես՝Միացյալ Արաբական Էմիրություններում...Խադիջան Ալիևի և նրա ընտանիքի անդամների այլ հանցագործություններ ևս բացահայտել էր,որի համար էլ պատժվեց...
Սակայն Իլհամ Ալիևի հաշվարկները սխալ դուրս եկան...Ի տարբերություն Բաքվի ԱԱՆ-ի նկուղներում հայտնված ադրբեջանցի շատ "ընդդիմադիրների",բանտից դուրս գալուց հետո Խադիջան ծաղկեփունջը ձեռքին չգնաց ՀեյդարԱլիևի գերեզմանին և չգովերգեց ալամ աշխարհի սուլթան Իլհամին իրեն ներելու համար,այլ ընդհակառակը,հայտարարեց,որ շարունակելու է իր գործունեությունը..."Կպայքարեմ իմ լիակատար արդարացման համար...Ես լի եմ էներգիայով և կհասնեմ արդարության վերականգնմանը...",-ասել է Խադիջան լրագրողներին...
Խադիջայի այսպիսի ակտիվությունն անսպասելի էր Իլհամ Ալիևի վարչակարգի համար...Նրանք հույս ունեին,որ շատ ընդդիմադիրների նման Խադիջան ևս կլքի երկիրը և քաղաքական ապաստան խնդրի որևէ եվրոպական երկրում...Սակայն Իսմայիլովան ընտրել է պայքարի ճանապարը,որում նա կպարտվի.Ադրբեջանում նրան ԿՍՊԱՆԵՆ...Ու նույն ազերիական ԶԼՄ-ները,որոնք հիմա հրճվում են Խադիջայի ազատ արձակման համար,այդ ժամանակ նրա մահվան "ավետաբերը" կհաղորդեն,ինչպես դա արեցին ընդդիմադիր հայացքներ ունեցող ռեժիսոր Ռուստամ Իրբահիմբեկովի եղբոր՝Մաքսուդ Իբրահիմբեկովի մահվան լուրը հաղորդելիս,այն վերնագրելով՝"Վերջապես մահացավ Մաքսուդ Իբրահիմբելովը"...
Հ.Գ.Անբարո Ադրբեջանում առաջնայինն անբարոյական լինել է...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: