«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախից օրերս վերադարձած ու խորհրդարանի արտահերթին եկած գեներալ Սեյրան Սարոյանի վերադարձը «մե խինդ, մե ուրախություն» էր բերել ԱԺ։ Պատգամավորները մոտենում, ողջագուրվում էին գեներալի հետ, իսկ «ամենաքիփերը» աշխատասենյակ էին ուղեկցում ու զբաղեցնում, մինչև կհասներ քվեարկության պահը։ Ամիսուկես բացակայության տեղը Սարոյանը երեկ լրացրեց, կարելի է ասել, ռեկորդ սահմանեց՝ ամբողջ 2 ժամ մնալով ԱԺ-ում, մինչդեռ նախկինում գրանցվում էր ու Մանվել Գրիգորյանի հետ լքում տարածքը։ 1 ժամից ավելի էլ մնաց իր աշխատասենյակում՝ ընդունում-ճամփում էր կոլեգաներին, իսկ Գ․ Ջհանգիրյանի հետ բարձրաձայն ինչ-որ բան էր քննարկում։ Բայց չէր «կարոտել» լրագրողներին ու հրաժարվեց նրանց հետ շփումից։ «Ոտքերս ցավում են, գլուխս ցավում է, դեղ եմ խմել, նոր եկել, թողեք մի քիչ հանգստանամ»,- ասաց նա՝ չպատասխանելով կորցրած տարածքներին վերաբերող հարցին»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: