Ապրիլ ամսին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստերը չեն կայացել։ Հայտնել է սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ հավելելով, որ հաջորդ դատական նիստը հունիսին է լինելու։
Ոմն գնդապետ փրկում է որդուս սպանողներից մեկին. սպանված կուրսանտի հոր դիմումը Սեյրան Օհանյանին (տեսանյութ)
Նրա խոսքով՝ դատական նիստերը չեն կայացել ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի բացակայության պատճառով։