Հարավային Կորեայի նախագահ Պարկ Կին Հեի` ԱՄՆ այցելության ժամանակ տեղի է ունեցել սկանդալ կապված նախագահի խոսնակ Յուն Չան Ջունի հետ կապված, որը թույլ է տվել «սեռական բնույթի վիրավորական գործողություններ» 20-ամյա կորեացի աղջկա նկատմամբ, որին վարձել է ԱՄՆ-ում գտնվող Կորեայի դեսպանատունը նախագահի այցելությունը կազմակերպելու համար: Աղջիկը ոստիկանությանը հայտարարել է, որը Յունը ստիպված է եղել անհապաղ հեռանալ Կորեայից, որպեսզի խուսափի հետաքննությունից:Այս մասին հաղորդում է Korea Today-ը: 

Աղջկա բողոքի մեջ նշված է, որ մեղադրվողը բռնել է իր հետույքից առանց իր թույլտվության: Դեպքը տեղի է ունեցել Washington հյուրանոցում հինգշաբթի 9:30-10:00 ընկած ժամանակահատվածում:

Նշենք նաև, որ Յունը մինչ նախագահի խոսնակ դառնալը եղել է քաղաքական լրագրող: