Երևան Քարվաճառ ռազմավարական`, այս լարված օրերին չափազանց կարևոր ճանապարհի վրա, Մարտունիից Վարդենիս հատվածում, Վարդենիկ գյուղի մոտով անցնող մասում, մոտ 2 կմ ճանապարհի հատվածը ուղղակի անտանելի, ողբալի, աներևակայելի, անանցանելի վիճակում է: Պատասխանատուներին պետք է ոչ միայն հեռացնել աշխատանքից այլ նաև դատի տալ, քանզի 100% նրանց պատճառով պատերազմի ժամանակ օգնության մեկնող տեխնիկան և զորքերը ուշացել են, այդ ճանապարհով տեղափոխվող վիրավոր զինվորը եթե հրազենից չի մահացել ապա հաստատ շտապ օգնության մեքենայում կմահանա եթե ոչ ուշանալու ապա ուժեղ ցնցումների պատճառով... Մի խոսքով անտերության արդյունք և բավական է հանդուրժվի նման բացիթողություն, պահանջում ենք անհապաղ պատժել պատասխանատուներին, և դա սկսած ամենավերին օղակից մինչև ամենաներքևինը...
Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: