Բանգլադեշում քանդված շենքի փլատակներում փրկարարները մայիսի 10-ին հայտանբերել են 16 օր կենդանի մնացած կնոջ: Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը` հղում կատարելով տեղի փրկարարներին:

Գործակալության աղբյուրի համաձայն կինը հնարավոր է` ունեցել է հյութի պաշար կամ նա խմել է այն ջուրը, որ փրկարարները ջուր են մատակարարել փլատակների տակ:

Փլատակների տակ 16 օր անցկացրած կնոջը գտել են երկու աղյուսների միջև բաց տարածությունում: Ինչպես նշել են փրկարարները, նրանք լսել են, թե ինչպես է կինը իրենց օգնության կանչել: Գործակալությունը նաև նշել է կենդանի մնացածի անունը Ռեշմի:

Դակկի արվարձանում բարձրահարկ շինությունը փուլ է եկել ապրիլի 24-ին: Ներկայումս փրկարարները հայտնաբերել են ավելի քան հազար սպանվածի դիակ: