Մայիսի 27-ին, ժամը 16.37-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի սպորտային կոշիկների արտադրամասի դիմաց նկատվել է օձ, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Երևանյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող «Առողջ սունկ» ՍՊԸ-ի տարածքից բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


