«Դուք իրար հետ ավելի շատ ընդդիմություն եք եղել, քան մենք դիմություն: Խնդրում եմ, մենք լավ գործընկերներ ենք, հանգստացեք»- այսօր 2015թ-ի բյուջեի կատարողականին քննարկմանը Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի վիճաբանությանը միջամտեց պատգամավոր Վարդան Այվազյանը:
Քոքոբելյանի այն կարծիքի է, որ Հայաստանում հայտարարվեց «Բաց երկնքի» քաղաքականություն, որպեսզի լղոզվի և չերևա, որ ավիացիան ավիրվել է: Իսկ նախարարը համաձայն չէ նրա հետ:
Նախարարը ասեց, թե, իհարկե, լուրջ անելիքներ կան.«Կարող եմ պաշտոնական ներկայացնել ՀՀ-ում, Վրաստանում ու Ադրբեջանում օդանավակայանի գները, որի արդյունքում կտեսնենք, որ ՀՀ-ն ունի առավելություն գների առումով»։
Քոքոբելյանը պահանջում էր թվերով խոսել:
Այվազյանը հարցը փորձեց հարթել՝ ասլով. «Պարոն Մինասյանը, նախ մեղավորը դուք եք, որ մյուս նախարարների պես, եթե դուք էլ չգայիք՝ չէիք էլ պատասխանի: 80 տոկոսը չի էլ եկել»: