Ադրբեջան ընտանիքով փախած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին հովանավորել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Այս մասին Aravot.am-ին ասել է Մարտիրոսյանից տուժած Ռուզան Մարգունին:
«Նրան հովանավորել է հենց նույն Վոլինկինը (խմբ. Հայաստանում Ռուսաստանի դեսպանը), ինչից եմ ենթադրում, որ դեսպանն է հովանավորել, որովհետև Վահանի՝ իմ տանը գտնվելու ժամանակ առաջին գիշերը՝ ժամը 12:00-ին տանից գնաց ու առավոտյան վեցին եկավ, ասացի՝ ուր ես գնում, քեզ հետապնդում են, կծեծեն, ասաց՝ չէ, չէ պետք է Վոլինկինի տղայի հետ հանդիպեմ, խոստացել են ինձ օգնել, որ գնամ արտասահման: Փաստորեն կապեր է ունեցել»,- պատմեց տիկին Մարգունին:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, և ըստ լուրերի, այժմ էլ տեղափոխվել է երրորդ երկիր՝ Ուկրաինա: