Այսօր Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում բացվեց Արցախում հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի անվան դասարանը։
Քյարամ Սլոյանի դպրոցում բացվեց իր անվամբ ռազմական դասարան (տեսանյութ)
Արտաշավանի թիվ 1 միջնակարգ դպրոց մտնողների համար հենց գլխավոր դռներից պարզ է, որ այստեղ սովորել է Քյարամ Սլոյանը: Մուտքի մոտ Քյարամի մեծ լուսանկարն է, իսկ ներքևում`թարմ ծաղիկներ են խոնարհած: