«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ներմուծման թռիչքաձև աճ է արձանագրվել։
Ներկայացվել է, որ 204 միլիոն դոլարի համեմատ այս ապրիլին 455 միլիոն դոլարի ներմուծում է իրականացվել։ Մեր տեղեկություններով, մոտ 110 միլիարդ դրամի կամ 225 միլիոն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել։ Պետեկամատների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ներմուծող երկու ընկերություն սխալվել են և 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամի հայտարարագիր են ներկայացրել։
Բայց այլ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ընկերություններից մեկը ինչ-ինչ պատճառներով ոչ թե 30, այլ 60 միլիարդ դրամի հայտարարագիր է ներկայացրել։ Այդ ընկերություններից մեկն այդ հայտարարագրով ներկրել է իոնային լամպեր, իսկ մյուսը ալյուր։ Մեզ չհաջողվեց ճշտել այդ ընկերությունների անունները, բայց երկրորդը կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ։ Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այսօր կհրապարակեն Սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ նկարագիրը, որտեղ ապրիլ ամսվա ներմուծման տվյալները ճշգրտվելու են»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: