Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ:
«Ինչո՞ւ նոր պայմանագիր կնքել այժմ, եթե այն ուժի մեջ է մինչև 2017 թվականը։ Մենք դեռ ապագայի մասին մտածելու ժամանակ ունենք»,- ասել է Ռայոլան։
Գերմանական Bild-ի տվյալներով՝ Մխիթարյանին ձեռք բերելու հավակնություններ ունեն «Արսենալն» ու «Չելսին», իսկ խաղացողը մտադիր է աշխատել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։