«Ադրբեջան մեր կատարած այցի ժամանակ մենք պարզ կերպով երկրի կառավարությանը ներկայացրել ենք մեր դիրքորոշումը կապված սպասվելիք նախագահական ընտրությունների հետ»,- այս մասին Азадлыг ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Այցի շրջանակներում մենք բազմիցս մեր ադրբեջանցի գործընկերների ուշադրությունը դարձրել ենք այն հանգամանքի վրա, որ մեզ համար շատ կարևոր է մեր սկզբունքների նկատմամբ հսկողությունն ու հարգանքը: Մենք համոզված ենք, որ այդ սկզբունքների վրա հիմնվելով ավելի շատ կարող ենք զարգացնել մեր հարաբերությունների ներուժը»,- ասել է նա:

Անդրադառնալով նախագահ Իլհամ Ալիևի նախագահական երրորդ շրջանին` Ֆյուլեն նշել է, որ իր ուղղերձը այդ հարցի վերաբերյալ շատ հստակ է «Մենք հանդես ենք գալիս ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացման և քաղաքական երկխոսություն ծավալելու օգտին»: