ՀՀ ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը ծնվել է 1961թ. մայիսի 31-ին Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:
1979-1982թթ. ՀԽՍՀ գյուղտնտպետկոմի տեխնիկայի տեղեկատվական-հաշվողական հանրապետական կենտրոնում աշխատել է տեխնիկ: 1982-1986թթ. Կ.Ցետկինի անվան կարի ֆաբրիկայում` բանվոր: 1986-1989թթ. ՀԽՍՀ պետական մատակարարման կոմիտեում աշխատել է ճարտարագետ, 1986-1993թթ.` նույն կոմիտեի թղթային և անտառային շինարարական ապրանքների նյութական ռեսուրսների բաժնի պետ: 1993թ. «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ համահիմնադիր է, 1996-2012թթ. եղել է նույն ՍՊԸ նախագահ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ է: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից:
Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, «Մանթաշյանց ասպետ» արծաթե շքանշանով (2011թ.): Ամուսնացած է, ունի երկու զավակ:
YN.am-ը շնորհավորում է պատգամավոր Գարեգին Նուշիկյանին: