Արարատի մարզում համառ խոսակցություններ կան, որ ներկայիս մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, կարող է պաշտոնանկ արվել: Lragir.am -ի  փոխանցմամբ, Արարատի մարզպետի թեկնածու է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով ղեկավարում է ԱՆ Քրեակատարողական վարչությունը:    Հայկ Հարությունյանը ոստիկանապետ էր 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի, ապա հետաքրքիր իրավիճակ է առաջանում այն առումով, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ձգտում էր մարզպետ նշանակել տալ իր եղբորը: