Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ Մհեր Բաբայանը լինելով 28 տարեկան, 2016թ. փետրվարի 28-ին փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել ակնհայտ 16 տարին չլրացած, Տավուշի մարզի Նորաշեն գյուղի անչափահաս բնակչուհու՝ 2001թ. դեկտեմբերին ծնված աղջկա հետ, վարել համատեղ ամուսնական կյանք ու պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցել վերջինիս հետ: Նրան առաջադրվել է մեղադրանք:
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Քսանմեկ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողությունները կատարելը, որը կատարվել է նույն անձի նկատմամբ պարբերաբար»): Այդ հոդվածը նախատեսում է 4-10 տարի ազատազրկում: Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Մ. Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Ըստ որոշ տեղեկությունների, նշված փաստական ամուսնության համար միջնորդ է հանդիսացել անչափահաս աղջկա մայրը: