Հունիսի 1-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բնակարանում գազի արտահոսք է եղել, որը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը դադարեցվել է տեղի ուժերով:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ի. Շ-ի (ծնվ. 1957թ.) դին՝ դաստակի և պարանոցի հատվածում առկա կտրած վերքերով:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տան լոգարանից մինչև հյուրասենյակ ու խոհանոց հատակը ամբողջովին պատված է արյունով: Մահացածի մոտ հայտնաբերվել է 20 լիտր տարողության բենզինի տարա, իսկ խոհանոցից մինչև հյուրասենյակ մահացածի մոտ հայտնաբերվել է հատուկ անցկացված գազի ռետինե խողովակը, ով, ի դեպ, բաց էր թողել գազը, և հարևանները, զգալով գազի հոտը, դիմել էին համատիրության նախագահին, ում և փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում էլ պայթյուն տեղի չի ունեցել: