Քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը շտապ փոխանցել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:

Դեպքի մասին ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: