«Հայ ժողովուրդը երեխաներին ու ծնողներին յուրահատուկ կերպով է վերաբերվում, դա մեր քրիստոնեական արժեքային համակարգում է: Ես չգիտեմ երկրորդ այսպիսի ժողովուրդ կա, թե չկա, որ այսպես վերաբերվի ծնողին ու երեխային, նույնիսկ մի քիչ հիվանդագին ենք վերաբերվում: Պետք է երեխային մի քիչ ազատ թողնեն, «մամայի բալա» չսարքեն, որովհետև երբ որ երեխային հանձնարարություն ես տալիս, ինքն զգում է, որ ծնողն իրեն վստահել է, նրա պատասխանատվությունը կրկնապատկվում է: Բնականաբար ծնողը պետք է ամեն ինչ վերահսկի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: