ՀՀ կառավարությունը հաստատեց «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունների կիրառության կարգը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հայտարարելով, որ նախագծի նպատակն է Դիլիջանի և հարակից տարածքների զարգացման ու ներդրումների խրախուսման և արտոնությունների կիրառության կարգի համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերի սահմանումը:

««Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրա-խուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 1-ից: Օրենքով նախատեսված են որոշ հարկային արտոնություններ»,-նշեց Գագիկ Խաչատրյանը: