Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանը ներկա են Գերմանիայում Հայաստանի և Թուրքիայի դեսպանություններից ներկայացուցիչներ։
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը քննարկման սկզբում ողջունել է նրանց։
«Խորհրդարանը պատմական հանձնաժողով չէ և ոչ էլ դատարան։ 101 տարի առաջ հայերի և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների հետ կատարվածում մեղավոր է նաև Գերմանիան»,- ասել է նա։
Գերմանիայի ընդդիմադիր «Ձախերի» կուսակցության առաջնորդ Գրեգոր Գիզին նշել է, որ 100 տարի առաջ Թուրքիայի կատարածը պետք է իր ճիշտ անունով կոչել։
«Այն, ինչ նրանք արել են հայերի, ասորիների, Պոնտոսի հույների հետ, երբ 1.5 մլն մարդ է զոհվել,այլ կերպ կոչել չենք կարող, քան ցեղասպանություն»,-ասել է նա։
101 տարի առաջ հայերի հետ կատարվածում մեղավոր է նաև Գերմանիան. Բունդեսթագի նախագահ
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը քննարկման սկզբում ողջունել է նրանց։