«Հիանալի քննարկում ունեցանք Հայաստանի արտգործնախարարի հետ Վիեննայի գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցի, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկի վերաբերյալ»,- Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նշենք, որ հունիսի 2-ին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։