Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին վիրահատել են: Նրան վիրահատության են ենթարկել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որտեղ այս պահին շարունակում է գտնվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը:
Ըստ նախնական տեղեկությունների, Յուրի Խաչատուրովի վիճակը գնահատվում է բավարար: