Երեք անգամ ընթերցեցի Բունդեսթագի բանաձևը. կարգին տեքստ է, համաձայն չեմ շատ հարգելի ընկերներիս գնահատականների հետ, թե թույլ է: Իհարկե, ավելի ուժեղ տեքստեր կարելի է գրել, բան չունեմ ասելու: Բայց այս ընդունված տեքստը բավական պրակտիկ քաղաքականության ակոսներ է գծում, որոնք Հայաստանը` պաշտոնական Երևանն ու նրա քաղաքացիական, ակադեմիական հանրությունը կարող են ու պարտավոր են խորացնել ու դարձնել կոնկրետ հետեւանքներ:
Առաջին անգամ եմ տեսնում խորհրդարանի կողմից նման ծավալուն հայտարարություն, որը policy paper է հիշեցնում իր policy recommendation-ներով: Սրան պետք է լուրջ վերաբերվել:
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից: