Ղարաբաղադրբեջանական շփման գծում ապրիլյան պատերազմի ժամանակ առավել ծանր վիրավորում ստացած երեք զինծառայողները՝ Արմանը, Էրիկը և Ռուբենը, վերականգնողական փուլում են: Էրիկն ու Ռուբենը շարունակում են բուժում ստանալ Էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ Թալիշում վիրավորված Արմանն արդեն Գերմանիայի Համբուրգ քաղաքի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: Բժիշկները խոստացել են անել հնարավոր ամեն ինչ Արմանին ոտքի կանգնեցնելու համար:
Քառօրյա պատերազմի ծայրահեղ ծանր 3 զինվորները կազդուրվում են. Ռ. Առաքելյանն առաջընթաց է գրանցել (տեսանյութ)
Քառօրյա պատերազմի ծայրահեղ ծանր 3 զինվորները կազդուրվում են. Ռ. Առաքելյանն առաջընթաց է գրանցել