Հունիսի 4-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակա կաթսայատանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: