«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Արարատյան 1-ին, 2-րդ զանգվածների, Մեծարենցի, Դ. Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան, Ջամբուլի փողոցների, Շահումյան 16-րդ փող. 1-ից-35, Գագարինի փող. 1-ից-32, Հովնաթան փող. 1-ից-20, Մալաթիայի փող. 1-ից-50, Վանտյան փող. 1-ից-60, Շրջանային փող. 40-ից-102 համարների, Միքայելյան փող. 2-ից-30 զույգ համարների, Սեբաստիայի փող. 98-ից-136 զույգ և 3, 3ա համարների, Ծերենցի փողոցի` իր նրբանցքներով, Շահումյան 2, 3, 4, 5, 6, 7 փողոցների` իրենց նրբանցքներով, Ջիվանու փողոցի` իր նրբանցքներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: