«Հյակական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի ֆոնդային բորսան՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄէՔՍ Արմենիան», գործնականում դուրս է մղվել մեր երկրի ֆինանսատնտեսական կյանքից։ Այս տարվա աոաջին եռամսյակում այստեղ իրականացվել են չնչին քանակությամբ գործարքներ՝ ընդամենը 190։
Անցած տարվա առաջին եռամսյակում այդ ցացանիշը 335 Էր։ Ողիղ երկու անգամ նվազել է նաև գործարքների ընդհանուր ծավալը։ Ֆոնդային բորսաների ակտիվությունը բնորոշ է թափանցիկ, ոչ ստվերային տնտեսություններ ունեցող երկրներին, և մեր ֆոնդային բորսայի վիճակը այս առումով խոսուն է: Նշենք նաև, որ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ բորսայում գործունեությունը կտրուկ նվազեցրել է նախկինում ամենաակտիվ մասնակիցը՝ ՀՀ կենտրոնական բանկը։ Ներկայումս ԿԲ-ն առևտրային բանկերի հետ իր գործարքները իրականացնում է շրջանցելով բորսան»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: