Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 07-09-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:
Այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:
Երևանում Հայաստանի և Չեխիայի նախագահները ներկա կգտնվեն հայ-չեխական գործարար համաժողովի բացման արարողությանը: