Հայ գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը վերջին օրերի ամենաքննարկվող իրադարձություններից է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական մամուլում։
Սկսած հյուրերից՝ մինչեւ հարսանեկան տորթ, հարսի զգեստ . շատերին է հետաքրքրում հարսանիքի մանրամասները։
Պակաս քննարկվող չէ նաեւ Սարգիս Կարապետյանի ընտրյալը՝ վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին, ով Սարգսից մեծ է երկու տարով։
Ռուսական Elle ամսագիրը Սալոմեին ճանաչել է «Շաբաթվա աղջիկ»՝ հրապարակելով նրա հետ արված բլից հարցազրույցը:
Buy-by-me.ru օնլայն նախագիծը, որի հեղինակներն են Մոսկվայի պետական համալսարանի երեք շրջանավարտները, ապացույցն է այն բանի, որ երիտասարդ աղջիկները կարող են ինքնուրույն հասնել հաջողության` անգամ մրցակցության պայմաններում։ Որոշելով հիմնել սեփական բիզնեսը՝ Սալոմե Կինցուրաշվիլինն, Յանա Դեմիդովիչը եւ Վիկտորիա Կլինովսկայան հիշել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հայտնի resale-store`ах խանութները :
Թիմում մրցակցության ու փոխադարձ վիրավորանքների բացակայությունը պարզ բացատրություն ունի. յուրաքանչյուր աղջիկ ունի իր պարտականությունը։ Սալոմեն հովանավորում է նկարահանումներն ու պատասխանատու է կրեատիվ մասի համար, Յանան իրականացնում է տեխնիկական հարցերը, իսկ Վիկան շփվում է հաճախորդների, մամուլի ներկայացուցիչների եւ ներդրողների հետ։ Մեր զրուցակիցն է այսօր «Շաբաթվա աղջիկ» Սալոմեն:2
Ես չեմ սիրում բարդ համադրված կերպարներ։ Պարզությունը միշտ լավագույն տարբերակն է։ Վերջին շրջանում հաճախ եմ կրում կոստյումներ։
Ինձ համար չկան նորաձեւության իկոնաներ, սակայն կան կանացիության եւ գեղեցկության իկոնաներ։ Նրանցից է Ջեյն Բիրկինը, Ավա Գարդները եւ Օդրի Հեփբերնը։
Ունիվերսալ իրը. Ցանկացած իրավիճակի համար սեւ դասական կոշիկներն են։
Նորաձեւության տաբուներ ինձ համար գոյություն չունեն: Ամեն ինչ շատ արագ է փոխվում։
Չեմ պատկերացնում զգեստապահարանս առանց սեւ զգեստի եւ սպիտակ շապիկի։ Որպես կանոն, ես իրականացնում եմ անսպասելի գնումներ եւ դրանք նախապես չեմ պլանավորում։1
Մեր ապագա պլանները. Եվրոպական շուկա մուտք գործելն է
Ինձ շատ է դուր գալիս, որ buy-by-me.ru-ն մենք ստեղծել ենք ինքնուրույն և ամեն օր զբաղվում ենք մեր սիրած գործով: Եվ իհարկե, ինձ դուր է գալիս մեր խումբը, ընկերուհիներս իմ մոտիվացիան են: Թերությունների մասին չեմ խոսի, թող դա մնա գաղտնի:
Իմ սիրած քաղաքները. Փարիզ և Թբիլիսի
Երազում եմ լինել . Հնդկաստանում
Իդեալական հանգիստը. Ամառ, ծով, փոքրիկ քաղաքներ, համեղ ուտելիք և ուրախ ընկերախումբ: Սիրում եմ , նեղ փողզոցներ , որոնցով կարելի է երկար զբոսնել:
Սիրած ֆիլմերը. «Գնորդների Դալլասյան ակումբ» և արտհաուսային ֆիլմերից` Վոնգ Կարվայ «Սիրո տրամադրություն»
Play-list of the moment:
Sade – Your Love Is King
U2 – Ordinary Love
Disclousure – You And Me
Barry White – Come On
Juliana Aquino – I’m Every Woman
Պայուսակիս մեջ դիմահարդարման պարագաներ երբեք չեք գտնի: