Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանը մշտապես խարիզմատիկ, հանգիստ և համոզիչ տպավորություն է թողնում: Հենց այդպիսի տպավորություն է թողել նաև հայկական ներկայացուցիչը Մալմո Արենայում իր երկրորդ լսումների ժամանակ: Նա իր Դորիանս խմբի հետ ներկայացրել է շատ գեղեցիկ և վոկալային առումով հզոր ներկայացում: Այս մասին նշված է Եվրատեսիլի պաշտոնական կայք էջում:
Գոռ Սուջյանը մամլո կոնֆերանսին ժամանել է հանգիստ վիճակով և լավ տրամադրությամբ: Նա նշել է, որ նա շատ ուրախ է եղել իրենց առաջին լսումներին: Ամեն ինչ հարթ է ընթացել և երգիչը գոհ է եղել տեխնիկական սարքավորումներից: Այժմ երկրորդ լսումների ժամանակ առաջատար երգիչը իրեն ավելի հարմար է զգացել:
Մամլո կոնֆերանսի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է.«60 %-ով գոհ էին մնացել առաջին լսումներից և այժմ մենք 99%-ով գոհ ենք երկրորդ լսումներից հետո»:
Կոնֆերանսի հյուրերից մեկը հարց է ուղղել, թե ինչու է երգը անգլերենով և ոչ հայերենով, ինչին ի պատասխան Սուջյանը նշել է, որ ռոքի լեզուն անգլերենն է, քանի որ շատ ճանաչված ռոք երաժիշտներ եկել են հենց անգլախոս պետություններից: