««Ես չեմ բացառում, որ ժամանակը և բվեարկության արդյունքը այնքան էլ պատահական չէին և կապված էին Բեռլինի ու Անկարայի միջև այսօրվա հարաբերությունների լարվածության տոնայնության հետ։ Գերմանիայի լրագրողական համայնքը, քաղաքական վերնախավի նշանակալի հատվածը դժգոհ էին Էրդողանի տարօրինակ պահվածքից և նրա դեմարշների շարքից։ Ինքը ՝ Մերկելը, Բունդեսթագում քվեարկությանը չմասնակցեց, ինչպես նաև կանցլերի տեղակալն ու արտաքին գործերի նախարարը։ Չէ՞ որ հենց նրանք են խոսում նախագահ Էրդողանի հետ։ Ակնհայտ է, որ երկրի ղեկավարները վախենում են նրա արձագանքից և չէին ցանկանամ ավելորդ անգամ իրենց «այո»-ով նրան բորբոքել։ Բանաձևին «ոչ» ասել նրանք նույնպես իրենց չէին կարող թույլ տալ»՝ «Առավոտին» տված հարցազրույցում նշեց Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը ՝ մեկնաբանելով Գերմանիա-Թուրքիա փոխհարաբերությունների համատեքստում հունիսի 2֊ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում քվեարկությունը»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: