Երեք տարբեր, բայց միևնույն երաժշտության շուրջ արմատացած այս երիտասարդները կարողացան գրավել հայկական ռոք դաշտը: Ի ՞նչ երաժշտական գաղափար է նրաց միավորում և ի՞նչ հաղորդագրություն են նրանք ուղարկում լսարանին: Yerevannews.am-ը իր լսարանի համար այս անգամ կբացահայտի «Nemra» ռոք խմբի անդամներին:
Ինչպե՞ս ձևավորվեց խումբը
Վոկալիստ, կիթառահար Վան Եղիազարյան - 18 տարեկանում ինքնուրույն սկսեցի կիթառ սովորել և հենց այդ ժամանակ գրեցի իմ առաջին երգերը, այնուհետև եղբորս` Վասպուրի և խմբի նախկին անդամ` հարվածային գործիք նվագող Գեղամի (այժմ հարվածայինների վրա մեզ հետ նվագում է Մարեկ Զաբորսկին) ,հետո որոշեցինք խումբ ստեղծել և հենց այդ ժամանակ հանդիպեցինք Մարիաննային, ով նույնպես ռոք խմբում նվագելու ցանկություն հայտնեց:
Որո՞նք էին Ձեր առաջին քայլերը
Բաս կիթառահար Վասպուր Եղիազարյան - Առաջին փորձի ժամանակ առաջին անգամ ձեռքումս բաս կիթառ եմ բռնել, Գեղամն էլ առաջին անգամ էր հարվածային գործիքների վրա նվագում, ժամանակի ընթացքում տիրապետեցինք մեր գործիքներին, կազմեցինք երգացանկը ու սկսեցինք մասնակցել տարբեր փառատոններին (RockConfest Ապրիլի 13, 2013 թ., „Read More” Concert Ապրիլի 28, 2013 թ.) իսկ ավելի ուշ` տեղի ունեցավ մեր առաջին մենահամերգը` 2013 թվականի Օգոստոսի 28-ին Ստոպ Ակումբում:
Ինչո՞ւ Նեմրա: Ինչո՞վ է այն պայմանավորված:
Ստեղնաշարային գործիքներ նվագող Մարիաննա Կարակեյան -Մի քանի անգամ տարբեր անուններ ենք ունեցել, բայց ի վերջո որոշեցինք «Նեմրա» անունն ընտրել` խմբի հայկական ծագումն ընդգծելու նպատակով (Արմենիա, Արմեն):
Պարզապես քանի-որ սովորություն ունենք երևույթներին, իրերին մի քանի կողմից նայելու, այդ պատճառով Արմեն անունը առաջարկեցի հակառակ կողմից ընթերցել: Տղաները հավանեցին գաղափարս և որոշեցինք վերջնական անունը Nemra դնել))
Ո՞րն է Ձեր խմբի առանձնահատուկ լինելու գրավականը
Վան - Խմբի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք չենք փորձում առանձնահատուկ երևալ: Գրում ենք մեր երգերը, այն ամենի մասին ինչ տեսնում ենք, զգում ենք, փորձում ենք մեր երգերի միջոցով գովերգել գեղեցիկը և դժգոհել շրջապատող բացասական երևույնթերից:
Հայկական և արտասահմանյան ռոք խմբերից որո՞նց եք նախապատվություն տալիս
Վան - Արտասահմանյաններից նշեմ SOAD-ը, մասնավորապես Դարոն Մալաքյանին, քանի-որ իրան լսելուց հետո որոշեցի սովորեմ կիթառ նվագել, The Beatles, Radiohead, Nirvana, իսկ հայկական ռոքից նախընտրում եմ The Beautified Project, Լավ Էլի:
Վասպուր - Վանի թվարկածները , ինչպես նաև Led Zeppelin, Bob Dylan.
Մարիաննա- Տղաների թվարկածները, Queen, Океан Ельзи.
Ո՞րն է ձեր ամենասիրված երգը:
Վան- Տարբեր մարդիկ տարբեր երգեր են սիրում մեր երգացանկից, բայց կարծում եմ ամենաշատը «Last Chance To Love» - ը:
Վասպուր - ըստ մեր յություբյան դիտումների ամենաշատ դիտումներն ունի “Train Of Despair” –ը, երևի սիրում են, որ այդքան դիտում են:
Մարիաննա - ինձ թվում է „I Don’t Care”-ն են ամենաշատը սիրում:
Այսօր ի՞նչ գործունեություն եք ծավալում: Մի փոքր կներկայացնեք, թե քանի՞ տեսահոլովակ ունեք և պատմեք Ձեր վերջին տեսահոլովակի մասին:
Վան - Մոտ 1 ամիս առաջ` Մայիսի 7-ին „THE LOFT” ժամանցային ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ մեր առաջին` “MUBLA” ձայնասկավառակի շնորհանդեսը: Ձայնասկավառակը բաղկացած է 11 երգից, որոնցից 5-ն արդեն ունեն տեսահոլովակներ:
5 Տեսահոլովակներից 3-ը պաշտոնական են՝ «Sad Reality» (2014), «Dream» (2014), «Train Of Despair» (2016) իսկ 2-ը սիրողական՝ «Last Chance To Love» (2015), «Pretty World» (2016):
Մի քանի օր առաջ նաև մեծ համերգով ելույթ ունեցանք Շանթ հեռուստաընկերության “Արենա Live» հաղորդման շրջանակներում, ամենայն հավանականությամբ հունիսի 25-ին կցուցադրեն տեսագրությունը իսկ այս շրջանում հիմնականում զբաղված ենք լինելու մեր մյուս երգերի ձայնագրություններով: Պլանավորում ենք ևս մի քանի տեսահոլովակ ներկայացնել մեր հանդիսատեսին այս տարվա մեջ:
Մարիաննա - Մեր վերջին տեսահոլովակն է այս տարվա հունվարի 20-ին լույս տեսած “Train Of Despair” երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ինա Աբրահամյանը: Ինան կինոռեժիսոր է, սակայն մեզ հետ ունեցած իր առաջին փորձը տեսահոլովակի ոլորտում կարծում ենք շատ հաջողված էր: Թե ճաշակի, թե գաղափարների և թե արտահայտչամիջոցների առումով շատ ընհանրություններ ունենք, այդ իսկ պատճառով Nemra-ի համագործակցությունն Ինայի հետ բավականին ներդաշնակ ստացվեց: