Ըստ wiwibloggs-ի, Իվետա Մուկուչյանը ճանաչվել է «Եվրատեսիլ -2016» -ի լավագույն երգչուհին :
wiwibloggs-ի կողմից անցկացրած հարցման արդյունքում, Իվետայի LoveWay երգի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 13.98% -ը, երկրորդ հորիզոնականում Իսպանիայի մասնակիցն է, ում օգտին քվեարկել է 11,58%, -ը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Խորվաթիայի ներկայացուցիչը՝ 8,75% արդյունքով:
Նշենք, որ Իվետան ավելի վաղ ճանաչվել է «Եվրատեսիլ -2016» -ի ամենագեղեցիկ և ամենաոճային մասնակցուհին:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 14-ին Շվեդիայում: Առաջին տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: