Երեկ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որում առաջին անգամ հայ-ադրբեջանական փաստացի սահմանի արցախյան հատվածն անվանվում է «հակամարտության գիծ» («qarşıdurma xətti»/«line of confrontation») նախկինի «շփման գծի» («təmas xətti»/«line of contact») փոխարեն։
Հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում պաշտոնական Բաքվի կիրառած լեքսիկոնը, եզրերն ու խոսքային միավորները («wording») բավականին լուրջ մշակում են անցնում իրենց համապատասխան կառույցներում և շատ հազվադեպ ու միայն երկար ծանրութեթև անելուց հետո են փոխվում՝ կարող ենք պնդել, որ եթե «հակամարտության գիծ» եզրն ի վերջո լրիվ փոխարինի ու դուրս մղի «շփման գծին», ապա այս մի փոքրիկ քայլով Ադրբեջանը ևս մեկ անգամ կհավաստի հակամարտությունը տարբեր ուղղություններով էսկալացիայի տանելու իր հետևողական քաղաքականությունը։
Էլբակեան Էդգարի ֆեյսբուքյան էջից: