«Հրապարակ» թերթը գրում է.
«Սահմանադրական բարեփոխումները, Ընտրական օրենսգիրքը հորով-մորով արած ՀՀԿ-ն ձեռնամուխ է եղել ԱԺ կանոնակարգ-օրենքի մշակմանը, որը պակաս կարևոր չէ ՀՀԿ-ի համար: Քննարկումները կմեկնարկեն աշնանային նստաշրջանում։ Արդեն իսկ ձևավորվել է խորհրդարանական հանձնաժողով, որը ղեկավարում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Ընդգրկված են քաղաքական փորձագետներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք «գրում» են կանոնակարգը, և մինչև օգոստոսի վերջ այն պատրաստ կլինի: Մինչև պաշտոնապես շրջանառության մեջ դնելն այն կներկայացվի քաղաքական ուժերին` քննարկման համար:
Հետաքրքիր է, սակայն, որ ոչ սահմանադրական բարեփոխումների, ոչ Ընտրական օրենսգրքի աշխատանքներում այդպես էլ չընդգրկվեց ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը, որը, ի դեպ, նախորդ ԱԺ կանոնակարգ-օրենքի կնքահայրն է: Կա՞ այս անգամ Վիկտորը հանձնաժողովում, հարցրինք ԱԺ մեր աղբյուրից։ Ոչ: Իսկ ընդհանրապես աշխատանքի գալի՞ս է, ԱԺ պլենար նիստերին էլ տևական ժամանակ չի մասնակցում։ «Այո, գալիս է, ԱԺ-ից դուրս գալուց` երեկոյան ժամին նկատում եմ, որ իր լույսը դեռ վառվում է»»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: