«Մեր ժողովուրդը անհամբեր սպասում է դիրքերը ետ վերցնելուն, հատակապես, որ մեր հողերը արյունով են ներկված, հողերի համար բազում զոհեր ենք տվել, երբեք չի կարելի տարանջատել արյան և հողի գաղափարը երկուսն էլ արժեք են»,- ասաց ԵԱՄ նախագահ, ԲՀԿ խմբակացության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը:
Մեր հողերը արյունով են ներկված. դիրքերը պետք է ետ վերցնենք. Ռուբեն Գևորգյան (տեսանյութ)
Նա անդրադարձավ նաև նրան, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նախագիծը։