Ուկրաինական Շախտիորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան պատմել Մխիթարյանի` իտալական թիմ տեղափոխվելու հնարավորության մասին:
«Շախտիորը չի ցանկանում բաց թողել Մխիթարյանին: Իսկ նրա հետ պայմանագրի մեջ գոյություն ունի շատ ծանրակշիռ մի կետ պայմանագրի խախտման մասին: Մենք դեռևս կաբանակցենք այդ առումով, սակայն ես ցանկանում եմ նրան տեղափոխվել Իտալիա»,- նշել է Ռայոլան:
Իր կողմից Մխիթարյանը, մեկնաբանելով Դոնեցկից տեղափոխվելու լուրերը, նշել է.« Անգամ չգիտեմ ինչ ասել այդ մասին: Այդ մասին իմանում եմ բոլորի նման նորություններ կարդալով: Հավատացեք, որ ինքս շատ եմ անակնկալի գալիս գրածներից»:
Հիշեցնենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր Ուկրաինական առաջնությունում գոլերի ռեկորդակիր: Այս մասին հաղորդում է tribuna.com-ը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					