YerevanNews.am-ի թղթակիցն այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե վերջինս մասնակցելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի կողմից կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը: ԱԺ պատգամավորն ասաց, որ այո՝ մասնակցելու է:

«Իսկ ինչու պիտի չմասնակցեմ»,- հակադարձեց նա:

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 14-ին,  Աբովյան քաղաքում տեղի կունենա եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու է նաև Բելոռուսի նախագահ Ալեքսանդր լուկաշենկոն: