Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեց բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խորագրով»: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած ռազմական սպառնալիքներին և դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմավարությանը: