«Անցած տարի հունվարի 29–ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ մեղադրյալներից Գնել Թևոսյանի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանը կրկին սպառնացել իր դեմ դատական հայց ներկայացնել. «Եթե Արա Զաքարյանը իմ դեմ հայց ներկայացնի, նույնն էլ ես եմ անելու։ Եթե ես իրեն վիրավորել եմ, ապա ինքն էլ ինձ սպառնացել, թե վատ կլինի իմ համար։ Իմ հարցին, թե ինչ կլինի, նա պատասխանել է՝ կանեմ, կտեսնես»»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: