ԽՍՀՄ էստարդայի գլխավոր կլկլացնող,իսկ այժմ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին դեսպանին ոչ վայել պահվածք է դրսևորել այսօր տեղի ունեցած Մինսկ-Մոսկվա վիդեոկամրջի ժամանակ...Լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ,մոռանալով,որ ինքը ներկայացնում է Իլհամ Ալիևին ,Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին սկսել է խոսել ՌԴ-ի անունից և հայտարարել,որ ՌԴ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...
"Ռուսաստանը ցանկաում է խաղաղություն տարածաշրջանին..Ռուսաստանը ցանկանում է լուծել Ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով...Իլհամ Ալիևի Գերմանիա այցի ժամանակ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը խոստովանել է,որ Ռուսաստանին է պատկաում առաջնահերթությունը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում...Ռոաւաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...Մյուս կողմից ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի շրջանակներում ,և Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել Հայաստանի շահերը ",-նշել է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին...
Այնպիսի տպավորություն է,որ այս հայտարարությունը արել է ոչ թե Ադրբեջանի դեսպանը ՌԴ-ում,այլ ՌԴ Արտգործնախարարության մամլո խոսնակը...Բացի տարածքային ամբողջականության մասին բարբաջանքից,մյուս ամեն ինչը համապատասխանում է իրականությանը...Զարմանալի է,որ միայն Գերմանիայի վարչապետի խոսքերից հետո նոր ազերիները հասկացան,որ Արցախի հիմնախնդրի լուծման գործում ՌԴ-ն ունի առաջնահերթություն...
Հ.Գ.Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին աչք է դրել ՌԴ Արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովայի պաշտոնին...Փոլադը երազում է դառնալ հայազգի Սերգեյ Լավրովի "լեզուն ու բերանը"...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: