ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է հունիսի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով հանդիպման անցկացումը:

«Թեև մենք այս պահին հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չունենք, սակայն կարող ենք հաստատել, որ հանդիպումը կկայանա հունիսի վերջին»,-Trend գործակալությանն ասել է Ուորլիքը:

Համանախագահը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն մայիսին ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը: