«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է` գողերն էլ են նախընտրական տարում քաղաքականացվել: Նույն օրը նրանք մտել են գործարար Բարսեղ Բեգլարյանի և ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի տուն: Բեգլարյանի տնից տարել են Ֆաբերժեի 3 ձու, ընդ որում, բոլորը փորձում էին իմանալ՝ դրանք իրո՞ք Ֆաբերժեի ձվերն են, թե՞ «պադդելկա»: Բեգլարյանը հայտարարել է, որ «պադդելկաներ» են: Ընդ որում՝ իր դուռ-լուսամուտ-պատշգամբների նկատմամբ բավականին անտարբեր` միշտ բաց թողնող Ֆլեշի Բարսեղը «սրտնեղել» է, թե. «Եկել հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի ճարեմ, փող տամ դրանց»: Ինչ վերաբերում է Զուրաբյանին, ապա նրա տնից նույնպես ոսկի և արծաթ են գողացել: Ոչ Բեգլարյանի, ոչ Զուրաբյանի տները թալանողները չեն հայտնաբերվել. իրավապահները մտածում են, որ հնարավոր է նույն խումբն է եղել, մանավանդ` «թալանվածների» տները նույն համայնքում են և իրարից շատ հեռու չեն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: