Հունիսի 13-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տ․ Մեծ պողոտայի թիվ 65 շենքի 2-րդ հարկի 25-րդ բնակարանի բնակիչը ցած է ընկել պատուհանից՝ պարանը կապելու ժամանակ․ անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Ա. Ջ.-ին (ծնվ․ 1982թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար: