«Մի քանի գերատեսչություններում ստեղծվել էին փաստահավաք խմբեր, որոնք, միջազգային իրավունքի համապատասխան ընթացակարգերը հաշվի առնելով, փորձում էին ի մի բերել կատարվածը: Ամսի երկուսին ես ինքս մասնակցել եմ Պաշտպանության նախարարության կողմից ստեղծված խմբի աշխատանքներին: Գնացել եմ Ղարաբաղ, Մարտակերտ, այդտեղից եմ սկսել աշխատել: Հետո, իմ ունեցած տեղեկություններով, բոլոր գերատեսչությունների կատարած աշխատանքները ամփոփվել են նախագահական նստավայրում, որոնք դիվանագիտական խողովակներով հասցվել են համապատասխան վայրեր». այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիել Բալայանը:
Ըստ նրա, Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ում առաջարկություն արեց, թե 94-ի զինադադարի պայմանագրերից միակողմանի դուրս են գալիս, Մամեդյարովը համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե իրենք կապ չունեն: Պատահական չէր, որ նա նման հայտարարություն արեց, որովհետև ՀՀ-ն որոշակի գործողություններ արել է, լրացրել է: Հայաստանը պաշտոնապես դիմել է միջազգային հետաքննություն սկսելու պահանջով: Ապրիլի սկզբից հետո, երբ շփման գծում դիտարկում եղավ, կրակող էր եղել ադրբեջանական կողմից ու սա հետաքննական մեխանիզմի մի մասն է: