Հունիսի 13-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մուշեղ Հարությունյան փողոցի թիվ 3 շենքի մոտ գտնվող ավտոտնակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղոփոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ավտոտնակում հայտնաբերել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: