«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ Աթենքի չվերթի օդանավում: Փորձեցինք Քոչարյանի ուղևորության մասին մանրամասներ իմանալ նրա գրասենյակի ղեկավարից՝ Վիկտոր Սողոմոնյանից: Նա փոխանցեց, որ Քոչարյանը տիկնոջ հետ գիշերը մեկնել է Աթենք: Գործնական, թե հանգստի նպատակներով՝ չմանրամասնեց, փոխանցեց՝ «մասնավոր» այցով:
Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ առհասարակ Քոչարյանը շատ է ճամփորդում: Մոտ մեկ շաբաթ-10 օր Աթենքում մնալուց հետո էլ կվերադառնա Երևան, բայց հունիսի 25-ին էլ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի հերթական նիստին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: