«Մայիսի 13-ին 168.am կայքում հրապարակված «Հովիկ Աբրահամյանը բողոքել է նախագահին» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն հիմնված է մտացածին փաստերի վրա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երբեւիցե նման հարցով չի դիմել հանրապետության Նախագահին, եւ հոդվածում նշված խոսակցության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովն ու ԱԺ նախագահը շարունակում են իրենց բնականոն գործունեությունը` իրականացնելով օրենքով նախատեսված գործառույթները»:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ սեփական կուսակցության անդամ-պատգամավորների վերաբերմունքի մասին նա բողոքել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով կարգի հրավիրել նրանց։ Նախագահն էլ այդ հարցով մի թեթև կշտամբել է խորհրդարանականներին մայիսի 7-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ՝ հորդորելով հարգանք ցուցաբերել և քիչ բացակայել ԱԺ նիստերից։